«Բանաստեղծությունը եւ արդիականությունը» Հոդվածներ...
«Բանաստեղծությունը եւ արդիականությունը» Հոդվածներ եւ ուսումնասիրություններ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Սեւ մոմլաթե կազմի վրա ոսկեգույն տառերով գիրք է: Ժողովածուի մեջ տեղ գտած հոդվածներում ժամանակակից եւ դասական բանաստեղծության հարուստ նյութի հիման վրա արծածվում են գեղարվեստական առաջադիմության, գիտատեխնիկական հեղափոխության եւ գրականության առնչությունների, գեղարվեստական ավանդների եւ փորձի զարգացման, բանաստեղծության՝ կառուցվածքային փոփոխությունների, տաղաչափական ներմուծությունների եւ առանձնահատկությունների եւ այլ խնդիրներ: Բովանդակում է 8 հոդվածներ: 337-րդ էջին Հովհ.Ղազարյանի «Տաղաչափական ժառանգության հարցեր» հոդվածն է: Տարբեր էջերում հեղինակը անդրադառնում է Չարենցի տաղաչափական արվեստին, նրա կատարելագործած անապեստյան չափին, երկվանկ յամբական ոտքին եւ այլն:
Տիտղոսաթերթին եւ 17-րդ էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ մոմլաթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1985 251
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖԳ ՀՖ 4957