Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հ.Թումանյան. Բանաստեղծություններ, առաջին եվ երկրորդ հատոր, Մոսկվա, Տպարան Մկրտիչ Բարխուդարյանի, 1890, 1892, 98 էջ, 161 էջ:Կազմը ստվարաթղթե, պատված մուգ շագանակագույն սոսնձալաթով: Կազմերեսին դաջված են ոսկեգույն քնար և բուսանախշեր, ինչպես նաև տպ. տվյալներ: Կռնակին նույնպես դաջվածք է. «Բանստեղծություններ»: Ֆորզացները կրկնակի են՝ առաջինը մատնեքավոր թղթից, երկրորդը՝ բարակ գորշավուն թղթից: Երկրորդ ֆորզացին Թումանյանի ընծայացիրն է սև թանաքով. «Մեծարգոյ պ. Աղէքսանդր Ջաղէթեանցին նւէր հեղինակից: 93. VI /24. Թիֆլիզ»: Գիրքը համակազմ է, ընդգրկում է 2 հատորները: Առաջին հատորի շապիկը բարակ բաց շագանակագույն թղթից է, վրան տպ. տվյալներ, հաջորդում է տտղթ-ն դարձյալ տպ. տվյալներով, ապա ցանկն է: Երկրորդ հատորի շապիկը բարակ մոխրագույն թղթից է, վրան տպ. տվյալներ, հաջորդում է տտղթ-ն դարձյալ տպ. տվյալներ: Ցանկը գրքի վերջում է: Հեղինակ՝  Հովհաննես Թումանյան Նյութը՝  թուղթ ստվարաթուղթ սոսնձալաթ Էջ՝  98, 161 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890, 1892 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  16,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  484/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 316