Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Բանաստեղծութիւններ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Թումանեանց Յովհաննէս. Բանաստեղծութիւններ, /հտ. 1/, Մոսկուա, տպարան Մկրտիչ Բարխուդարեանցի, 1890: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են բաց ու մուգ շագանակագույն շեղ զոլերով և սև-բալագույն տձև նախշերով կավճապատ թղթով, խունացած և մասամբ մաշված: Կռնակին սոսնձված է մոխրագույն մաշկալաթ: Ֆորզացները սպիտակ կավճապատ թղթից են՝ խունացած և մասամբ մաշված: Տիտղոսաթերթի վերևում կա Հովհ. Թումանյանի ընծայագիրը սև թանաքով՝ «Յարգանքով՝ բարեշնորհ Մեսրոպ վարդապետ Տեր-Մովսիսեանին Թումանեանցից: 93 IX/4 Թիֆլիս»: Էջերին կան հասարակ ու կապույտ մատիտով բազմաթիվ նշումներ Հեղինակ՝  Հովհ. Թումանյան Էջ՝  98 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  17,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  787