«Բանբեր Երեւանի Համալսարանի» N1

«Բանբեր Երեւանի Համալսարանի» N1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Առանձնատիպ»-ում Գ.Անանյանի հրատարակած «Ե.Չարենցի երկու նամակը»: Երկնագույն կազմով: «Ա.Ս.Պուշկինի 175 ամյակի առթիվ» բաժնում Ա.Չարենցի «Չարենցը եւ Պուշկինը»գրախոսությունն է (էջ 140) - «Նորահայտ նյութեր»: Չարենցի կողմից Պուշկինի ստեղծագործության նշանակության խոր ու բազմակողմանի ըմբռնումը մեզ հայտնի է «Էպիքական լուսաբացից»: Չարենցը խորապես ըմբռնում է Պուշկինի անմահության գաղտնիքը: Պուշկինյան արվեստի խորությունը, համամարդկային հնչեղությունը, վեհությունն ու պարզությունը այն հատկություններն էին, որ Չարենցը ցանկանում էր տեսնել նոր ժամանակների պոեզիայում: Գրախոսը (Չարենցի կրտսեր դուստրը) անդրադառնում է Չարենցի՝ Պուշկինի ստեղծագործությունների թարգմանությանը: Մեջբերում է «Բանտարկյալ», «Անխունջ սերմանող ազատության», «Մարգարե» (1936թ. թարգմ-եր) բանաստեղծությունների այն ժամանակ դեռ անտիպ թարգմանությունները: ց ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1347 252 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2661