Թեմա՝
Կահավորանք
Ենթաթեմա՝
Անկողնային պարագաներ
Տեսակ/ժանր՝
Բարձի երես
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բարձի երեսը ուղղանկյունաձև է, կարված սպիտակ բամբակյա կտորից։ Երկու երեսը իրար է միացած, բաց է թողնված մեկ կողմը։ Ասեղնագործված է մուլինե թելով։ Կենտրոնում՝ աստղածաղիկ է, որի թևերի միջև շեղանկյունների պատկերներ են։ Սրանք էլ շրջապատված են ութանկյան պատկերներով, որոնցում ոճավորված ծաղկապատկերներ են։ Անկյուններում չորս տերևանախշեր են գործված։ Ասեղնագործված է կրկնակի խաչկար տեխնիկայով։
Վարպետ՝ Շարմաղ ԱռուստամյանԼայնություն (սմ)՝ 30Երկարություն (սմ)՝ 25Նյութը՝ բամբակ, արհեստական մետաքսՍտեղծման/Արտադրման վայրը՝ Իջևանի շրջ. գ.. ՍևքարՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. 2-րդ քառորդՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3120/7
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1431