Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Սև, թավշյա բարձի երեսն ասեղնագործված է դեղին գույնի, թափանցիկ և սպիտակ, մարգարտանման ուլունքներով՝ ամրացված աստառին: Նախշանկարը՝ ծաղիկներից, ցողուն-տերևներից բաղկացած շրջանն է, որի կենտրոնում՝ ճյուղի վրա պատկերված են զույգ աղավնիներ, որոնց գլխավերևում՝ թիթեռների միջև, ծաղիկ: Ձեռագործի ուռուցիկ հատվածների տակ ամրացված է բամբակ, որի վրայից ասեղնագործված են ուլունքների շարքերը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Սիրիա, ՀալեպՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1950 թ.Նյութը՝ Թավիշ, ուլունքՉափս՝ 44 x 42 սմՆվիրատու՝ Ա. ԴերձակյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17198