Բնության գիրք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Buch der Natur Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը բաղկացուցիչ, ստվարաթուղթ, արտաքին անկյունները մուգ կանաչ գործվածք, կողը՝ սև ստվարաթուղթ: Կազմին փակցված է խայտաբղետ /գերակշռում են կանաչի երանգները/ շապիկի թուղթ: Կողը ոսկեգույն, հորիզոնական գծերով և ուռուցիկ դաջվածքներով բաժանված է վեց հավասար մասի: Երկրորդի և երրորդի մեջ ոսկեգույնով գրված են գրքի տվյալները: Ֆորզացը՝ դեկորատիվ, գունավոր: Նախանվանաթերթին՝ գրքի վերնագիրը, անվանաթերթին՝ գրքի տվյալները: Բլոկի եզրերը նախշազարդ են: Տեքստն ուղեկցվում է թեմատիկ պատկերներով:Նախանվանաթերթին՝ Իսահակյանի մակագրությունն է: Վերջին էջին Վարպետը մատիտով գրառել է: Հեղինակ՝  Շոդլեր Ֆ. Էջ՝  623 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բրաունշվայգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1886թ. Չափս՝  13,7x22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8495