«Գարուն» 12, Հենրիկ Էդոյան «Սիրո միֆը, Ե. Չարենցի պոեզիայում»էջ` 63-71

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հանդեսի գլխ. խմբագիր` Անժիկ Հակոբյան, պատ. քարտուղար` Լեվոն Անանյան: Շապիկի առաջին էջին` «Արագած»-լուսանկարը` Ժիրայր Մովսիսյանի: Ե. Չարենցի 1910-ական թվականների ստեղծագործություններում կերտած սիրո պատկերներում ակնհայտորեն երեվում են միֆական սիմվոլները եվ հնագույն պատկերացումների հին նշանակությունը կորցրած եվ նոր կոնտեքստի մեջ վերաիմաստավորված ձեվերը: «Կինը», որին Չարենցը դիմում է տարբեր ձեվերով `«կին», «քույր», «Շամիրամ», «պչրուհի» Չարենցի պոեզիայի կառուցվածքի միֆական բարդ սիմվոլներից է: «Հրոերկիր» շարքի առաջին բանաստեղծության մեջ Շամիրամի միֆը դրված է «Ախ կին, ցնորք, քույր, Շամիրամ ու Աստված»- կրակի սիմվոլին միանում է Շաիրամի միֆը «կնոջ», «քրոջ» անատոմիայից են ծնված «փողոցային պչրուհուն» շարքի բանաստեղծությունները, ուր կինը նկարագրված է երկրային, ցածր իրավիճակներում:Պոետի տեսած եվ չճանաչած »կինը» կապված է նաեվ մահվան ասոցիացիաների հետ: «Շամիրամ»բանաստեղծության մեջ »Շամիրամ-կին» միֆի քայքայումից դարձել է «մահվան» սիմվոլ, որ սիրո փոխարեն մահ է տարածում, որը վերցրել է հայկական դիցաբանությունից , որը սերտ կապերի մեջ էր Հին արեվելքի միֆական աշխարհի հետ:Աշխարհը փոխվում է, բայց չի փոխվում միֆը: Շամիրամի եվ Արայի կոնֆլիկտը հավերժական բնույթ ունի...«Կնոջ» զոհաբերությունը մինչեվ վերջ կատարվում է «Ռոմանս անսերում» եվ նույն ժամանակներում ֆուտուրիստական ոգով գրված ստեղծագործություններում: ...«Ասպետակաին» մեջ Ե. Չարենցն վերջին անգամ դիմումէ «սիրո միֆին» եվ նրա «միստերիային»: Հեղինակն այս գործն անվանել է «ռապսոդիա»` միջնադարյան պոեզիայի ժանրերից մեկը` կապված ասպետության հետ, «ռապսոդիան»հնագույն միֆի վերականգնումն է, վերակառուցումը, որի մեջ էլ կայանում է նրա գաղտնիքը... Անվանաթերթի ներքեվում` մեջտեղումՉՏԹ կնիքն է: Էջ՝  96 Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984,դեկտեմբեր Չափս՝  26 սմ x 20սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3787 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6205