«Գարուն»-6, Վահան Տերյան-100, Դավիթ Հովհաննես «Ճա...
«Գարուն»-6, Վահան Տերյան-100, Դավիթ Հովհաննես «Ճակատագիր ու սխրանք»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ամսագրի գլխավոր խմբագիր`
Անժիկ Հակոբյան, պատ. քարտուղար` Լեվոն Անանյան: Շապիկի դիմերեսին Վ. Տերյանի մեծադիր լուսանկարն է: Լուսանկարիչ` Վ. Մկրտչյան:
Վ. Տերյանի բանաստեղծական խաչմերուկում առաջինը կանգնեց Ե. Չարենցը, որի վաղ շրջանի ստեղծագործությունները կրում են Վ. Տերյանի ազդեցությունը: Չարենցի տերյանական ժխտումը երկար կյանք չի ունեցել, հետո ավելի է մոտեցել, հասուն տարիքում «իմաստության դառնապատիր պտուղը» ճաշակած Չարենցը նորից վերադառնում է Տերյանին` սիրո, ակնածանքի ու նվիրվածության սրտառուչ մրմունջներով,- գրում է Դ. Հովհաննեսը: 1937թ. Չարենցը գրեց «Միշտ, երբ կարդում եմ Տերյանը,- Ղարսն է հիշում իմ հոգին..», որտեղ առկա է մի հանճարի հիացումը մեկ այլ հանճարի նկատմամբ: Հոդվածագիրը նշում է .«զգալով Չարենցին, ավելի ու ավելի ես զգում Տերյանը. ապրում ես, կարկամում բանաստեղծական այս հրաշքի առաջ» 1920-ին, երբ մահացավ Վ. Տերյանը, Չարենցը գրեց «Օ. հետու ընկեր իմ, Վահան Տերյան», հետո` «Հաղթանակած Պոեզիայի դափնեպսակը գլխին»,- ավարտում է իր խոսքը Դ. Հովհաննեսը:
Անվանաթերթի ներքեվում` ձախ անկյունի մոտ ՉՏԹ կնիքն է:
Էջ՝ 96Նյութը՝ կավճապատ թուղթ, թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1985, հունիսՉափս՝ 26 սմ x 20 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4044
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6260