Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հանդեսի գլխ. խմբագիր`
Անժիկ Հակոբյան, պատ. քարտուղար` Լեվոն Անանյան: Շապիկի առաջին էջում` «Խոհ» լուսանկարը` Պողոս Պողոսյանի:
Ամերիկյան մեծագույն բանաստեղծ Ուոլթ Ուիեթմենը /1819-1892/ վիթխարի ազդեցություն է ունեցել 20-րդ դարի բանաստեղծական ուղղությունների եվ գեղարվեստական մտածողության ձեվավորման վրա: Ուիթմենի ստեղծագործության հանդեպ Չարենցի հետաքրքրությունն ունի որոշակի սկիզբ ու զարգացում 1918-1923թթ. ընդգրկող ժամանակաշրջանի գործերը` «Ամբոխները խելագարված»պոեմը, «Երեք ռադիոպեմները, «Նաիրի երկրից», «Դեպի ապագան» «Բրոնզե թեվերը կարմիր գալիքի», «Ամենապոեմ», «Չարենց Նամե»,«Պոեզոզուռնա» պոեմները «Կապկազ թամաշան» ՈՒ. Ուիթմենի ավանդույթների յուրացման ու զարգացման հարուստ, բազմակողմանի ընդգրկման Ե. Չ.-ի գրական փորձերից է: «Ամբոխները խելագարված» պոեմի մուտքը ինչպես նաեվ «Ամենապոեմի»առանձին հատվածները նկատելիորեն հիշեցնում են Ուիթմենի «Օվկիանոսում`նավերի վրա», եվ «Երգ կացնի մասին» ստեղծագործությունները: Ինչպես ՈՒիթմենը,այդպես էլ Չարենցը պատմական այլ պայմաններում երգում էին նոր ժամանակների մարդուն:Ուիթմենը փառաբանում-գովերգում էր կյանքի տեխնիկական առաջընթացը , երկաթե մեքենայի հաղթանակը հիմք է դնում ուրբանիստական պոեզիայի, որը մեզանում շարունակեցին Վարուժանը, Տերյանը, Չարենցը...»
Ամբողջ «Պոեզոզուռնա» ժողովածուն հագեցած է երկաթե վերածննդի գովերգով, երբ փրկված երկիրը ապրում էր վերակառուցման ու հզորացման ուժի գալիքով: Ուիթմենը ազատ կյանքի տարերքն էր բերում, Չարենցը` հասարակական-քաղաքական կյանքի ոգին:
Բանաստեղծական վիճակի եվ քնարական հերոսի մեջ ստեղծված վերաբերմունքի ընդհանրություն կա ՈՒ-ի «Փողոցային պոռնիկին» բանաստեղծության եվ Չարենցի «փողոցային պչրուհուն»շարքի գործերում :չարենցը Ուիթմենի ստեղծագործության մեջ տեսավ այն, ինչ կար իր մեջ , դրանով ավելի հզորացավ եվ ճշտեց, իր այդ շրջանի լեզվաոճական եվ պատկերային ուղղությունը: Ուիթմենյան խոսքի ազատ տարերքի տարրեր Չարենցն ավելի ուշ օգտագործեց «Տաղեր եվ խորհուրդներ» շարքի գործերում:
Անվանաթերթի աջ կողմում` ներքեվում, ՉՏԹ կնիքն է:
Էջ՝ 96Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1981,սեպտեմբերՉափս՝ 25,5 x 20,5 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2986
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6200