Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Նախշազարդ կազմով (գործ Գրիգոր Գասպարյանի) ամսագիր: «Գրախոսականներ» բաժնում Ար.գրիգորյանի «Չարենցի ռուսերեն նոր գիրքը» գրախոսությունն է: Խոսվում է Չարենցի ստեղծագործությունների միհատորյակի ռուսերեն հրատարակության մասին: Ներկայացվում են Պավլովայի, Կորչագինի, Նիկոլաեւսկայայի, Սլուցկու, Սենդիկի, Վեգինի նոր թարգմանությունները՝ հների կողքին: Հեղինակը մեջբերում է Մ.Պավլովայի՝ Չարենցի «Դու հրե ուրու ես, աղջիկ», «Իմ անցած օրերի պես» երկերի թարգմանությունը, ուր անթերի պահպանված է բնագրի բանաստեղծական էությունը, անգամ՝ ազգային հատկանիշը: Գրախոսը մեջբերում է նաեւ «Ծիածան» շարքի անհաջող թարգմանության օրինակ՝ (հեղ. Ե.Նիկոլաեւսկայա) «Լուսամփոփի պես աղջիկ...»: Ապա՝ զուգահեռներ է անցկացնում հին ու նոր թարգմանությունների միջեւ: Նորերի մեջ թարգմանիչները ձգտել են արտահայտել բնագրի պատկերային կառուցվածքը: 47-րդ էջին Ռ.Զարյանի «Ակսել Բակունց» հիշողություններն են, ուր բազմիցս հիշատակվում է Չարենցը:
Անվանաթերթին եւ 3-րդ էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1359 258
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2673