«Գարուն»3 , Վահրամ Ալազան «Տառապանքի ուղիներով» էջ...
«Գարուն»3 , Վահրամ Ալազան «Տառապանքի ուղիներով» էջ`30-32
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Շապիկի դիմերեսին` սպիտակ հենքին, զատիկ է պատկերված, ներքեվում գրած է` «Ես քեզ սիրում եմ: Շապիկը մոխրագույնի եվ սպիտակ գույնի համադրությամբ է: լուսանկ. Գերման Ավագյան:
Վ. Ալազանը հուշագրության մեջ նկարագրում է, վերհիշում 1937թ. Երեվանի բանտում անցկացրած օրերի, ամիսների մասին, որտեղ հիշատակվում է նաեվ Ե. Չարենցի կյանքի վերջին օրերի մասին:
«Նոյեմբերի 30-ին մեր խցի պատուհանիկին մոտեցավ մի պատանի եվ ասաց.«Ընկերներ, այսօր լուսաբացին Եղիշե Չարենցը մահացավ: Այդ խոսքից շանթահարված` մղկտալով անկողնուս ընկա եվ լաց եղա: Այդ տեսնելով, Դեմիրճյանը, Վահան Մարտյանը, Պատրիկ Սարոյանը ինձ շրջապատելով , սկսեցին հարցեր տալ: Ես նրանց ասացի.«հանգավ, հանգավ մեր պոեզիայի արեվը»: Դրանից հետո մենք չորսս էլ այն համոզմանը հանգեցինք, որ Չարենցը ոչ թե մահացել է, այլ նրան մոռացել են»: Հուշագիրը մտաբերում է իր կրած տառապանքները հարցաքննության օրերին եվ հետո, երբ նստեցրել են գնացքի վագոններից մեկը` տարել մեկուսացված բանտերից մեկը` պատիժը կրելու:
Հեղինակ՝ Վահրամ ԱլազանՆյութը՝ կավճապատ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4510
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6780