Գդալ համեմունքի

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Գդալ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գդալ համեմունքի- օվալաձև, գոգավոր գդալն ունի հարթ, փայլուն մակերես: Պոչը ձկնաձև է, ներճկված և դրվագված թեփուկանման զարդանախշով, սրացող մասում՝ դեմքի ուրվագծային պատկեր: Նման գդալները ունեցել են խոհանոցային կիրառություն, հատկապես համեմունքի համար: Գդալը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Երկարություն (սմ)՝  11,6 սմ Նյութը՝  պղինձ (դեղին) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Լայնություն (սմ)՝  4,3 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-477