Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Տարողություններ և պահոցներ
Տեսակ/ժանր՝
Գդալաման
Բնօրինակի անվանում՝
Գդալնոց
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Գդալնոցը ուղղանկյունաձև է, գործված դարչնագույն, հաստ վուշե թելերով: Վերևի եզրին անցկացված է փայտե ձող, իսկ վարի մասում երկար ծոպեր են թողնված: Գդալնոցի վերևում գործված է իրար կպած շեղանկյունների շարք: Դրանից վար խիտ հյուսվածքով դաշտի վերին երկու կողմերում պատկերված են իրար կպած երեք էլիպսներ, որոնց եզրագծերն իրար են միահյուսված: Դրանց միջև, կենտրոնում ավելի խոշոր էլիպս է, որի երկու կողմերին կից ու ներքևում օղակներ են գործված` գդալներն անցկացնելու համար: Գդալնոցի ներքևի հատվածը, գդալների պոչերի դիրքին համապատասխան, առանձնացված է երեք մասի, որոնց եզրում վերևի շեղանկյուններից են գործված: Մեջտեղի հատվածն ավելի երկար ու լայն է, ծոպերն ավելի կարճ: 1982 թ.
Հեղինակ՝ Սարգսյան ՆինաԼայնություն (սմ)՝ 44Երկարություն (սմ)՝ 83Նյութը՝ վուշ, փայտՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍյունիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1982 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 151
Բաժնեհաշվառանիշ՝
Գ 2/1 ա