Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գեղաթերթիկ՝ նամականիշներով և ծրարով: Հայաստան- Հնդկաստան համատեղ թողարկում: Գեղաթերթիկի կազմը մոխրագույն է, վրան հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստանի նամականիշներ», որոնց մեջտեղում՝ ոճավորված զարդանախշ է։ Ստորին հատվածում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայփոստ»։ Գեղաթերթիկի առաջին էջին առկա են Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկման 2 նամականիշ, որոնք ներկայացնում են ազգային պարեր: Առաջին նամականիշի վրա պատկերված է հայկական «Հով արեք» պարը, որի հիմքում ընկած է «Հով արեք սարեր ջան» քնարական ժողովրդական երգը: Երկրորդ նամականիշի վրա պատկերված է հնդկական «Մանիպուրի» պարը, որը հնդկական դասական պարային հիմնական ոճերից մեկն է: Գեղաթերթիկի երկրորդ էջին կար ծրար՝ վրան փակցված այդ երկու նամականիշները: Ծրարի վրա պատկերված են Էջմիածնի Մայր տաճարը Վաղարշապատում և Թաջ Մահալը Ագրայում: Անվանական արժեքն է՝ «280 ՀՀ դրամ»: Ձևավորումը՝ Վահագն Մկրտչյանի («Հով արեք» պար) և («Մանիպուրի» պար):
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ֆրանսիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2018 թ.Նյութը՝ թուղթՉափս՝ 23 x 23 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17766-5 (1-5)