Գեղանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Պատմական Բնօրինակի անվանում՝  Լվով «Հայկական եկեղեցին» Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Առաջին պլանում սալահատակված փողոցն է ու մայթ: Նկարի կենտրոնում եկեղեցին է `երկաթե դռնով ու կարմիր քիվով: Ճակատային հատվածում կամարներով իրար միացած սյունաշար է պատկերված, ուղղանկյունաձև գունավոր ապակենկարներ ունեցող պատուհաններով, մուգ կանաչ ու կարմիր տանիքով: Երկրորդ պլանում եկեղեցական համալիրի որոշ հատվածներ են երևում`գմբեթի խաչով: Եկեղեցու աջ կողմում տերևաթափ ծառ է պատկերված: Պատկերված է աշնանային պայծառ օր` կապույտ երկնքով ու սպիտակ ամպերով: Եկեղեցու երկրորդ հարկում երկշար պատուհաններ են պատկերված: Առաջին շարքի պատուհաններն ուղղանկյունաձև են, իսկ երկրորդինը`քառակուսի: Գմբեթը պսակված է խաչով: Հեղինակ՝  Լևոն Հակոբյան Նյութը՝  թուղթ, ջրաներկ, ստվարաթուղթ Չափս՝  37 x 51 սմ շրջանակով` 50 x 65 սմ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982 թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 130 Բաժնեհաշվառանիշ՝  Կ I-1/13