Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Պատմական
Բնօրինակի անվանում՝
Սուրբ Աստվածածին վանք
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Պատկերված է Արզականի Սուրբ Աստվածածին վանքը, 9-13-րդ դար:Վանքի հարակից բացատը ծածկված է դեղնականաչավուն խոտով:Վանքի ճակատային հատվածի ձախ կողմում պատի մեջ խաչքար կա, իսկ կենտրոնում ուղղանկյունաձև նեղ պատուհան` կամարով զարդարված, ձախ կողմի պատը կիսավեր է, երևում են թափված քարերը: Նկարը կրկնակի շրջանակ ունի: Շրջանակը նեղ կանաչավուն գույնի է, առանց զարդանախշերի:Նկարի ներքևի աջ անկյունում շագանակագույն ներկով գրված է Գուրոս 1976թ. Նկարի դարձ երեսին գրված է Գուրոս Նեղուց Սբ. Աստվածածին վանք Արզական գյուղ, 50 x 70, 1976:
Հեղինակ՝ Գուրոս /Գուրգեն Գևորգի Պարոնյան-Հովսեփյան/Ստեղծման/Արտադրման վայրը՝ Հայաստան, ԵրևանՆյութը՝ կտավ, յուղաներկՉափս՝ 50 x 67 սմ շրջանակով`54 x 74 սմՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1976թՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 164
Բաժնեհաշվառանիշ՝
Կ1 20/26