Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Պատմական
Բնօրինակի անվանում՝
Ծիծեռնավանք
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Պատկերված է Գորիսի շրջանի Խնածախ գյուղի Ծիծեռնավանքը: Նկարը կատարված է կանաչադեղնամոխրագույն կոլորիտով: Նկարի առաջին պլանում խոտածածկ բլուրն է` քարաշեն պարսպով: Ձախ կողմում դեպի պարիսպը տանող աստիճաններն են: Եկեղեցու պատին ուղղանկյունաձև պատուհաններ ու լույսի փոքր անցքեր կան: Նկարի աջ կողմում կապույտով պատկերված է սարերից ցած հոսող գետը: Սյուներով, կամարներով ու սրածայր գմբեթով փոքր զանգակատուն հիշեցնող շինություն է պատկերված: Նկարի դարձ երեսին գրված է Գուրոս Ծիծեռնավանք, 4-րդ դար, Գորիս- Խանածախ / Ադրբեջանում/, 50 x 84 , 1969:
Հեղինակ՝ Գուրոս / Գուրգեն Գևորգի Պարոնյան-Հովսեփյան/Նյութը՝ կտավ, յուղաներկՉափս՝ 85x50 սմ շրջանակով`90 x 55 սմՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1969թ.Ստեղծման/Արտադրման վայրը՝ Հայաստան, ԵրևանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 164
Բաժնեհաշվառանիշ՝
Կ1 20/28