Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Բնօրինակի անվանում՝
Կոմիտաս
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Պատկերված է Կոմիտասը դաշնամուրի մոտ նստած, դեմքը դեպի ձախ թեքված, մատները դաշնամուրի ստեղնաշարին: Դաշնամուրի վրա երեք վառվող մոմերով մետաղյա մոմոկալն է և նոտաների տետրը: Կոմիտասը կարմիր շապիկով է: Երևում է նաև վարագույրի մի մասը:Պատուհանից դուրս գիշերվա մթության մեջ երևում են ծառերի ուրվագծերն ու եկեղեցու գմբեթը: Կոմիտասի ետևի մասում պատից խաչանշանով գորգ է կախված:
Հեղինակ՝ Ս. ՄուրադյանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1956թՆյութը՝ կտավ, յուղաներկՉափս՝ 95 x 129սմ շրջանակով`120 x 148 սմ.Ստեղծման/Արտադրման վայրը՝ Հայաստան, ԵրևանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 254
Բաժնեհաշվառանիշ՝
Կ1-23/1