Գեղանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Պատմական Բնօրինակի անվանում՝  Իրան «Սբ. Ստեփանոս» Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Նկարն արված է մեղմ գույներով: Աշնանային արևոտ օր է: Նկարի առաջին պլանում տերևաթափ եղած չորս ծառ է պատկերված: Նկարի ձախ կողմում դեպի եկեղեցու մուտքը շարժվող չորս ֆիգուր է պատկերված: Երրորդ պլանում կապույտ երկինքն է` սպիտակ ամպերով: Նկարի կենտրոնում եկեղեցական համալիրի երկու շինություն է երևում մեկը` դեղնադարչնագույն, մյուսը սպիտակ գույնով: Ճակատային պատը պատկերված է կամարներով իրար միացած ութ սյուներով: Եկեղեցու մուտքի կամարը մեծ է և հասնում է երկրորդ հարկ: Երկրորդ հարկն առաջինից բաժանում է պատի երկայնքով ձգվող զարդագոտին: Երկրորդ հարկում նույնպես կամարներով ավարտվող սյունաշար է պատկերված, որի կենտրոնական մասի խորշերում կանգնած արձաններ կան, որոնց երկու կողմերում քանդակված է նույն զարդանախշը /որը գորգագործության մեջ ստացել է խնձոր անվանումը/, երրորդ հարկը կամարաշար է ուղղանկյունաձև պատուհաններով, որոնք վերևի մասում կամար ունեն, սրածայր բաց դարչնագույն գմբեթը պսակվում է ոսկեգույն խաչով: Դեղնադարչնագույն շինության պատի խորշերում քանդակված խաչեր են տեղադրված, իսկ վերևի մուսում շինության պատը պատկերված է իրար հաջորդող աղյուսագույն ու բաց մոխրագույն լայնակի շերտագծերով: Հեղինակ՝  Լևոն Հակոբյան Նյութը՝  թուղթ, ջրաներկ, ստվարաթուղթ Չափս՝  32x47 սմ շրջանակով`49x 65 սմ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984 թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 130 Բաժնեհաշվառանիշ՝  Կ I-1/10