Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ալբոմ
Բնօրինակի անվանում՝
Գեղարուեստական ալբօմ հայազգի գործիչների
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Նկարեց Պօղօս Տէր-Ասատուրեանը. Գեղարուեստական ալբօմ հայազգի գործիչների. Տպած Մեսխիևի վիմագրատանը. Альбомъ армянскихъ деятелей. Хромолитографiя Месхiева въ Тифлисе. Portraits des Personnes Eminentes De la Nation Armenienne. - Թիֆլիս, 1891, Մեսխիևի վիմագրատուն: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ բալագույն՝ մատնեքավոր մակերեսով, գործվածքով: Առաջին կազմերեսի դարձերեսին` վերևի մասում, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կռնակը և կազմի անկյունները մուգ շագանակագույն կաշվից են: Ֆորզացի վերևի աջ մասում կա նկարչի սև թանաքով ինքնագիրը՝ «Paul Asaturoff» և մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը՝ «Поль Ассатуровъ, Пушкинская, д. 7, кв. 20»: Տիտղոսաթերթը նկարազարդ է, վերնագիրն ու մյուս տվյալները գրված են ոսկեգույն ոճավոր տառերով: Տիտղոսաթերթին հաջորդող Ներսէս Ե. Աշտարակեցու դիմանկարի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի կարմիր թանաքով դրոշմակնիքը՝ «Յովհ. Թումանեան»: Նույն դրոշմակնիքը կա նաև մյուս բոլոր դիմանկարների ներքևի աջ մասերում, բացառությամբ՝ Գէորգ Դ.-ի, Խրիմյան Հայրիկի և Հ. Ալխազյանի դիմանկարների: Կազմերեսները և կռնակը խունացած ու թեթև մաշված են:
Հեղինակ՝ Տեր-Ասատուրյան Պողոս /նկարիչ/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1891Լայնություն (սմ)՝ 28,2Երկարություն (սմ)՝ 35,3թերթ՝ 32 թերթ դիմանկարՆյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, գործվածք, կաշիՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/1066