Գերմաներենի դասագիրք: /5-րդ դասարան/: Գերմանական գրականություն և մշակույթ:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Deutsches lesebuch Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝բաղկացուցիչ, կողը մոխրագույն գործվածք: Կազմը՝ ստվարաթուղթ, որին փակցված է շապիկի թուղթ, որն ամբողջությամբ ձևավորված է սպիտակ և կանաչ, միմյանց հաջորդող ուղղահայաց զոլերով: Կազմի վերին մասում փակցված է 5,4 x7սմ չափի սպիտակ ուղղանկյուն թղթին և կողին սևով գրված են գրքի տվյալները: Առջևի և հետևի կազմերի ստորին հատվածում հրատարակչության խորհրդանշանն է. կանաչ եզրագծերով ութանկյան մեջ հրատարակչության սկզբնատառերը՝ գեղագիր: Ֆորզացը՝ սպիտակավուն, դատարկ: Անվանաթերթին գրքի տվյալները՝ ֆրանսերեն և գերմաներեն: Տեքստն ուղեկցվում է թեմատիկ նկարազարդումներով և քարտեզով: Կազմող՝  Կլարակ, Բոդվին Էջ՝  428 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1928թ. Չափս՝  12x19,3 Նկարիչ-Ձևավորող՝  Ժաք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8757