Գիտական հաշվետվություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Արմավիրի մարզ, գ. Տարոնիկ, Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանի թանգարանային շենքի վերանորոգման աշխատանքների գիտական հաշվետվություն: Գիրք՝ դարչնագույն կազմով: Կազմի վրա առկա է խունացած տիտղոսաթերթ, որի վրա գրված է «ՀՍՍՀ մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության նախագծային գրասենյակ, գիտական հաշվետվություն Մեծամորի պատմահնագիտական արգելավայր-թանգարանի թանգարանային շենքի վերանորոգման աշխատանքների, Երևան 1985 թ.»: Բաղկացած է՝ տիտղոսաթերթ 1 թերթ, հաշվետվություն 2 թերթ, ակտ (ռուսերեն լեզվով) 4 թերթ, ներածական մաս 7 թերթ, ֆինանսական հաշվետվություն 2 թերթ, լուսանկար 5 հատ, 5 թերթ, ճարտարապետաշինարարական մաս՝ 1 թերթ, 2 թերթ ծալված գծագիր, Մեծամորի պատմամշակութային արգելավայր թանգարանի վերանորոգման նախահաշիվ՝ 6 թերթ, վերանորոգման ծավալների հաշվարկ 3 թերթ, Մեծամորի պատմամշակութային արգելավայր թանգարանի վերանորոգման աշխատանքների նախահաշիվ՝ 5 թերթ, կալկուլացիա՝ 1 թերթ, վերանորոգման ծավալների հաշվարկ՝ 2 թերթ, Մեծամորի հնագիտական թանգարանի նկուղային հարկում կառուցվող գաղտնադարանի շին. աշխատանքների նախահաշիվ՝ 3 թերթ, Մեծամորի հնագիտական թանգարանի նկուղային հարկում կառուցվող գաղտնադարանի շին. Աշխատանքների ծավալների հաշվարկ՝ 1 թերթ, Մեծամորի բարեկարգման և թանգարանի շենքի վերանորոգման լրացուցիչ աշխատանքների նախահաշիվ՝ 4 թերթ, մասնագիտական ակտ՝ 2 թերթ, Մեծամորի թանգարանի էքսպոզիցիոն աշխատանքների նախահաշիվ՝ 10 թերթ, Մեծամորի պատմամշակութային արգելավայր թանգարանի արտաքին ջրամեկուսացման և փակ աշխատանքների նախահաշիվ՝ 3 թերթ, ակտ՝ 2 թերթ, հեղինակային վերահսկողության հաշվարկ՝ 1 թերթ, արդյունքներ (ռուսերեն լեզվով) 1 թերթ, 1 ծալված գծագիր, ընդամենը՝ 69 թերթ։ Հեղինակ՝  Գ. Ղաֆադարյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985 թ. Նյութը՝  թուղթ /կազմը՝ ստվարաթուղթ/ Չափս՝  լայն. 20.5 սմ, երկ. 29.5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 322 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 72/95