Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գլխազարդ
Տեսակ/ժանր՝
Կեռ
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Զարդը պատրաստված է արծաթից, բաղկացած է մի քանի դետալից, շղթաներից, ցարական շրջանի կոպեկներից: Կենտրոնում մանր գնդիկներով զարդանախշված քառակուսի թիթեղ է, որի երկու կողմերից դեպի աջ ու ձախ են տարածվում 4-ական շղթաներ: Մի կողմում շղթաները միանում են տափակ թիթեղի, սա էլ իր հերթին՝ սրտաձև , մանր գնդիկներով նախշազարդված կեռիկի: Մյուս կողմից շղթաները միանում են «բութ » ծայրին, որը ավարտվում է կոպեկանոցով: Զարդը սևացած ֆոն ունի:
Նյութը՝ ԱրծաթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԶանգեզուրՀայտնաբերման վայրը՝ ԿապանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դ. վերջՀայտնաբերման ժամանակը՝ 1970 թվականՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-144
Բաժնեհաշվառանիշ՝
Թ.Մ.-1