Գլխաշոր

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գլխաշոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա նուրբ, թափանցիկ կտորից, ունի ուղղանկյունաձև տեսք, եզրերը ծալված և կարված են: Ծայրերին ամրացված է ոսկեթելով գործված հելունագործ նեղ ժանյակ: Եզրերով անցնում է մետաղյա թիթեղիկներով արված զիգզագաձև զարդագոտի, որի ծայրերին կեռանախշեր են արված: Զիգզագների արանքում քառանկյունաձև պատկերներ են: Լայնություն (սմ)՝  82 Երկարություն (սմ)՝  83 Նյութը՝  բամբակ, մետաղյա թիթեղիկներ, ոսկեթել, փայլուններ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կեսարիա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  27.01.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7384/36 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3343