Գլխարկ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Եկեղեցական հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վեղար Բնօրինակի անվանում՝  Գլխարկ քահանայի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատարագի ժամանակ գործածված. կարված մուգ կարմրագույն թավիշից, բրդաձև է, ներքինի մասում նեղացած, վերևի մասում ուռուցիկ և սրածայր: Սուր ծայրի վրա մետաղյա ամրակ կա, որի վրա խաչ է ամրացվել: Գլխարկի ներքևի նեղացած մասը ավարտվում է եռանկյունաձև կտրվածքով: Վերջինս և գագաթային հատվածը երիզված են ոսկեգույն ժապավեններով: Ներսի կողմից ունի շականակագույն կաշվե երիզ, աստառապատված է բաց կապտավուն բամբակյա կտորով: Վարպետ՝  Հարություն Ճանիկյան Տրամագիծ (սմ)՝  18 Բարձրություն (սմ)՝  23 Նյութը՝  թավիշ, մետաքս, կաշի, մետաղ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1936թ. Նվիրատու՝  Գրիգոր Գյուլալյան Հայտնաբերման ժամանակը՝  29.08.82թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5168/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2151/3