Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Դերձակի արվեստանոցի մի հատված: Կենտրոնում` երկար սեղանի առջև նստած տղամարդ` մինչև կրծքավանդակը հատվածով, արմունկներով և դաստակներով հենված սեղանին, ձեռքերը` առջևում իրար սեղմած: Դասական պիջակով, փողկապով, պարանոցից կախված դերձակի մետր: Գլխին` լայն տրամագծով կեպի գլխարկ: Տղամարդը ժպտադեմ, թավ բեղերով, ծնոտը` փոսիկով: Տղամարդուց դեպի աջ` թելի մեծ կոճ և կարի մեքենայի հատված: Դեպի ձախ` կոճի վրա, լայն տրամագծով գլխարկ: Տղամարդու թիկունքում` պատից կախված բազմաթիվ գլխարկներ և թելի մեծ կոճեր:
Հեղինակ՝ Յուրի Արամի Բաղդասարյան (1952)Նյութը՝ օֆորտՉափս՝ 22,5x29Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵԺԱԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵԺԱԹ-772/58ա