Գոգնոց

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոգնոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի ուղղանկյունաձև տեսք, կարված է բալագույն թավշյա կտորից: Երեք կողմերի եզրով անցնում է 2 սմ լայնությամբ եզրագոտի, որի միջով անցնում է ոսկեթելով բանված ալիքաձև զարդաշղթա, որի ալիքների արանքում ոճավորված բուսանախշեր են: Գոգնոցի ներքևի անկյուններում ոսկեթելով բանված ոճավորված նշիկներ են, որոնց ծայրից ելնում է ցողուն: Վերջինիս ծայրին կորավուն ցողուններ են՝ փոքրիկ կոկոններով: Ծայրերը ասեղնագործված են արծաթաթել ցորենահյուսքով: Լայնություն (սմ)՝  71 Երկարություն (սմ)՝  101 Նյութը՝  թավիշ, ոսկեթել, արծաթաթել Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Բարալեթ, Ախալքալաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7025/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3094/2