Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Գոգնոց
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մուգ կարմիր թավշյա կտորից, ուղղանկյունաձև է: Ունի մետաքսյա հյուսածո գոտի: Գոգնոցի շուրջ բոլորը հարդարված է գազարագույն մետաքսյա երիզ- ղայթանով և վրայից ոսկեթել ասեղնագործությամբ զանգականման ծաղկանախշերի շարանով: Ստորին եզրի երկու անկյուններում ոսկեթելով արված նշաձև զարդապատկերներ կան , որոնց վրա ասեղնագործված են « Բ. Ն» անվանատառեր: Աստառը՝ շագանակագույն և մուգ կարմիր բամբակյա կտորներից: Փեշը ներսի կողմից ունի մուգ կարմիր մահուդե կտորի նեղ եզրաշերտ:
Լայնություն (սմ)՝ 79Երկարություն (սմ)՝ 95Նյութը՝ թավիշ, ոսկեթել, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱխալցխաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6642/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2952/1