Գոհարիկն ու Աստղիկը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գոհարիկն ու Աստղիկը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ա. Ն. Աննենսկայա. Գոհարիկն ու Աստղիկը. Թարգմ. ռուսերէնից. «Նուէր մանուկներին». - Թիֆլիզ, 1897, տպար. Յ. Մարտիրոսեանցի / типогр. И. МартиросIанца, ОрбелIановская ул. д. 1/2: Շապիկը հարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում՝ «Амликъ Туманянъ» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը և նույն տեղում՝ «Գրադարան «Պարոյր» մակագրությունը սև թանաքով: Գիրքն ամբողջովին մասնատված է և պակասավոր՝ չկան վերջին 33-60 էջերը և վերջին կազմերեսը: Հեղինակ՝  Աննենսկայա Ա. Ն. Թարգմանիչ՝  նշված չէ Էջ՝  60 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1897 Լայնություն (սմ)՝  12,7 Երկարություն (սմ)՝  18,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/949