Գոշավանք. XII-XIII դդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2005 թ. մարտի 17-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ նվիրված Հայկական ճարտարապետական հուշարձաններ (II թողարկում) թեմային, որի վրա պատկերված է Գոշավանք եկեղեցին գմբեթի խորքին: Հայկական ճարտարապետական հուշարձան XII-XIIIդդ., վանքային կոմպլեքս Իջևանի շրջանի Գոշ գյուղում, Գետիկի ափին: Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188 թ. Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է Մխիթար Գոշը, որի մահվանից հետո նրա անվամբ կոչվել է Գոշավանք: Անվանվել է վարժարան, ճեմարան, համալսարան, ուսուցվել են հայոց և օտար լեզուներ, փիլիսոփայություն, ճարտարապետություն, գրչության արվեստ, երաժշտություն, նկարչություն և այլն: Այստեղ պահվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր: Վանքն ունեցել է այգիներ, ջրաղացներ, գյուղեր, անտառներ և այլն: Շինությունների մեծ մասը ըստ Կիրակոս Գանձակեցու վկայության, կառուցել է "Հյուսն" մականունով Մխիթար վարպետը: 1972 թ. կոմպլեքսին կից ստեղծվել է թանգարան: LG Նյութը՝  Գեղաթերթիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2005 Չափս՝  8,4x8,4 սմ Նկարագրություն՝  Հայկական ճարտարապետական հուշարձաններ: II թողարկում: Անվանական արժեքը՝ 500 դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Սամուելյան Հարություն Տպարան՝  Cartor Security Printing Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  330-Նամ.