Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են ճարմանդը և16 զարդատախտակներ: Ճարմանդը ութաձև է, ունի վերադիր, հյուսածո, ցանցկեն, հատիկանախշ զարդ: Զարդատախտակները քառանկյուն են, յուրաքանչյուր անկյունում կա մեկ գմբեթաձև ելուստ, կենտրոնոկան մասը ձվաձև է, եզրերը՝ հատիկանախշ: Ունի արաբատառ գրություն: Նյութը՝  արծաթ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  501.9 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2414/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-429