Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենի վրա հագցված են ութաձև ճարմանդը և 15 զարդատախտակներ: Ճարմանդն ունի վերադիր ցանցկեն, հյուսածո, հատիկանախշ զարդ: Զարդատախտակները քառանկյուն են, յուրաքանչյուր անկյունում կա մեկ գնդաձև ելուստ, կենտրոնական մասը՝ ձվաձև է, ուռուցիկ: Զարդատախտակներն իրար են միանում ժապավենով , միացման տեղը ծածկված է երկարավուն և նեղ զարդատախտակով: Զարդանախշված է բուսական պատկերներով:
Նյութը՝ արծաթ,կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՎանՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՔաշ (գր)՝ 503.4Հայտնաբերման ժամանակը՝ 1980թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2421/2
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-432