Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նեղ կաշեգոտուն հագցված են փռված թամբաձ ճարմանդը, կաշվի վրա ամրացված են 14 ծաղկի պատկերով, 3 փոքր և երկու մեծ կիսալուսնաձև, մեջտեղում՝ վեցթևանի աստղով զարդակոճակներ։ Գոտու ստորին մասից կախված են ծաղիկներ, յուրաքանչյուր կողմում չորս հատ, որոնց վրա ամրացված են ընդհանուր հաշվով 6 նեղ և երկար զարդատախտակներ և 19 կիսալուսնաձև, 6 թամբաձև զարդակոճակներ։ Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, իսկ զարդանախշումը՝ փորագրման և սևադապատման։ Պատկերված են ոճավորված ծաղկանախշեր։ Լայնություն (սմ)՝  2.7 Երկարություն (սմ)՝  72 Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4877/16 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-620