Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենի վրա հագցված են 42 արծաթյա զարդատախտակներ ճարմանդի հետ միասին: Ուղղանկունաձև զարդատախտակներն ունեն կիսաշրջանաձև կտրվածքներ, որոնց մեջ մտնում են նույն կարգի ելուստներ ունեցող զարդատախտակները: Վերջիններս իրենց կենտրոնական մասում ունեն գնդաձև գմբեթներ, իսկ մյուսները՝ կոնաձև: Զարդատախտակները ձուլածո են, փորագրազարդված: ՈՒնեն նաև սևադապատման մասեր և ոսկեջրման հետքեր: Զարդատախտակներն ունեն ալիքաձև եզր-հավելված: Ճարմանդը գմբեթաձև է, բազմաստիճան: Նրանից կախված է արծաթյա կախիկ- շղթան, որտեղ երկուական օղակներ հագցված են հինգ թիթեռնիկաձև զարդի: Զարդատախտակների վրա պահպանվել են վարպետի դրոշմը,արծաթի հարգանիշը և վարպետի անուն-ազգանվան սկզբատառերը: Ճարմանդի մի տախտակի վրա փորագրված է ավանդական տարազով մարդու պատկեր, որը սափորից գինի է լցնում թասի մեջ:
Նյութը՝ արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇուշիՀայտնաբերման վայրը՝ ՀՊՊԹՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՀայտնաբերման ժամանակը՝ 10.07.1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
790
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-140