Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ներդիր ձողերով իրար են միացված 8 զարդատախտակ և ճարմանդը: Զարդատախտակները ուղղանկյուն են, մեծ, ճարմանդը՝ նույնատիպ, բայց ավելի երկար: Զարդատախտակների և ճարմանդի կենտրոնում ամրացված է գմբեթաձև մեկ ելուստ: Զարդատախտակները հարդարված են գունավոր ապակիներով, իսկ ճարմանդը՝ ապակիներով և փոքրիկ գմբեթաձև ելուստներով: Գոտու ստորին մասից կախված են տերևաձև և կլոր կախիկներ, որոնց կենտրոնում ագուցված են գունավոր ապակիներ: Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով: Հիմնական զարդանախշը՝ բուսական: Ամբողջապես ոսկեջրած է :
Նյութը՝ արծաթ, ոսկեջուր, գունավոր ապակիՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հյուսիսային ԿովկասՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՀայտնաբերման ժամանակը՝ 1982թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4000
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-511