Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենի վրա կաշվե փոկի միջոցով ամրացված են «6» խաչաձև, «4» աստղաձև զարդակոճակներ, թռչնագլխի պատկերով (սիրամարգ կամ հոպոպ) երկու զարդատախտակներ և նորից թռչնագլխի պատկերով (ծնող զույգ) երկու մասից կազմված ճարմանդը, ինչպես նաև վեց արծաթյա ռուսական քսանկոպեկանոց և մեկ միռուբլիանոց դրամներ։ Զարդակոճակների, զարդատախտակների և ճարմանդի մասերից յուրաքանչյուրի վրա կան մեկական գմբեթաձև ելուստներ (ամենամեծը էլիպսաձև հավելվածի վրա)։ Պատրաստված են ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական և կենդանական զարդանախշեր։
Նյութը՝ արծաթ, կաշի, սևադՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍյունիքՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՀայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
744/18
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-104