Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենի վրա բամբակյա թելի միջոցով ամրացված են երեք խաչաձև, վեց աստղաձև զարդակոճակներ, երկու թռչնագլուխ և մեկ խաչաձև զարդատախտակներ, ինչպես նաև երկու մասից կազմված ճարմանդը։ Պատրաստված են ձուլման տեխնիկայով։ Գոտու բաղադրիչ մասերից յուրաքանչյուրի վրա կա մեկական գմբեթաձև ելուստ։ Փորագրման և սևադապատման միջոցով արծաթի վրա պատկերված են բուսական (ծաղիկ, տերև) և կենդանական (թռչուն) զարդանախշեր։
Նյութը՝ արծաթ, սևադ, կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍյունիքՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՀայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
744/5
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-104