Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված են թամբաձև ճարմանդը և երկու տիպի 84 զարդատախտակ: Զարդատախտակների մի մասն ունի աղեղնաձև դեպի ներս կտրվածք, մյուս մասը՝ դեպի դուրս կտրվածք: Զարդատախտակները հագնում են իրար և ստեղծում սեղմ շարք: Գոտին ստորին մասում ունի ժանյակ: Աշխատանքը կատարված է ձուլման, իսկ զարդանախշումը՝ փորագրման և սևադապատման միջոցով: Հակառակ կողմում զարդատախտակների վրա դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84°, դրոշմող հիմնարկի տարբերանշանը՝ դեպի ձախ նայող կնոջ գլուխ և պատրաստող վարպետի անվանատառերը՝ «ՏԱ»: Վերջին զարդատախտակից կախված է շղթա: Լայնություն (սմ)՝  2.7 Երկարություն (սմ)՝  86 Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7328 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-799