Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենի վրա հագցված են թամբաձև ճարմանդը և 44 զարդատախտակ: Զարդատախտակները երկու տիպի են. մի մասը՝ լայն, աղեղնաձև կտրվածքով դեպի ներս, մյուս մասը՝ դեպի դուրս այնպես, որ հարակից զարդատախտակները հագնում են իրար և ստեղծում սեղմ շարք: Զարդատախտակների մի կողմն ունի ալիքաձև-օղակավոր ձևավորում: Զարդատախտակները կենտրոնում ունեն փոքր, ուռուցիկ ելուստներ: Հիմնական աշխատանքը կատարված է ձուլման, իսկ հարդարումը՝ փորագրման, սևադապատման և ոսկեջրման տեխնիկայով: Պատկերված են ոճավորված բուսապատկերներ: Զարդատախտակների հակառակ կողմում դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84°, դրոշմման ժամանակը՝ 1885թ., դրոշմողի անուն-ազգանվան սկզբնատառերը՝ «ЕБ»:
Նյութը՝ արծաթ, սևադ, կաշի, ոսկեջուրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրակՀայտնաբերման վայրը՝ ԹբիլիսիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՀայտնաբերման ժամանակը՝ 1983թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4260/1
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-561