Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բաղկացած է կաշեգոտու վրա հագցված 16 զարդատախտակից՝ ճարմանդի հետ միասին: Զարդատախտակները փորագրազարդ են, սևադապատված, ունեն ոսկեզօծման հետքեր: Պատկերված են բուսանախշեր: Զարդատախտակներին կից ամրացված է մեկական վարդակ: Նրանց ներքին եզրին ամրացված են ձևավոր կիսաշրջանաձև զարդեր: Զարդատախտակների հակառակ երեսին դրոշմված է արծաթի հարգանիշը, պատրաստողի անուն-ազգանվան սկզբնատառերը՝ մարդկային դիմանկարի հետ միասին: Ճարմանդը թամբաձև է: Ճարմանդին ամրացված է արծաթյա շղթա՝ կազմված 21 արծաթյա օղակից:
Լայնություն (սմ)՝ 3Երկարություն (սմ)՝ 79Նյութը՝ արծաթ, սևադ, ոսկեջուր, կաշի.Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրակՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՀայտնաբերման ժամանակը՝ 1978թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
186
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-34