Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենի վրա հագցված են 53 զարդատախտակ՝ ճարմանդի հետ միասին: Փոկի շարունակությունը կազմող մետաղյա մասը, որը միաժամանակ նաև ծառայել է որպես միացնող հանգույց՝ իր վրա ունի «BO» փորագրությունը և վրացերեն արձանագրություն՝ «Սաքուլ Այվազով»: Զարդատախտակների մի եզրն ալիքաձև է, մյուս եզրը՝ ուղղագիծ: Զարդատախտակները մի կողմից ունեն աղեղնաձև կտրվածքներ, իսկ մյուս կողմից՝ դեպի դուրս աղեղնաձև ելուստ: Դասավորությունը այնպես է, որ զարդատախտակները սեղմ ձևով հագնում են իրար՝ կիսաշրջանը մտնում է աղեղնաձև կտրվածքի մեջ: Գոտին պատրաստված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման, սևադապատման, ոսկեջրման ու հատիկանախշման միջոցով պատկերված են բուսական զարդանախշեր: Ճարմանդը թամբաձև է, որի երկու կողմից և վերնամասում կան ծաղկանախշեր. կողքերից՝ ստորին մասում, ունեն վեցական անցքեր: Ճարմանդի երկրորդ մասն ունի «CA» փորագրությունը:
Նյութը՝ արծաթ, կաշի, սևադ, ոսկեջուրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրակՀայտնաբերման վայրը՝ ՀԱՊԹՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՀայտնաբերման ժամանակը՝ 1980թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
796
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-146