Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա կաշվե փոկի միջոցով ամրացված են երկու մասից կազմված գորտաձև ճարմանդը, երկու երկարավուն , հնգաթև աստղ վերջավորությամբ զարդատախտակներ, մեկ խաչաձև, երկու աստղաձև զարդակոճակներ և ռուսական «20» կոպեկանոց չորս դրամներ։ Ճարմանդի մասերից մեկն էլիպսաձև հավելված ունի։ Զարդատախտակների ինչպես նաև զարդակոճակների կենտրոններում կան մեկական գմբեթաձև ելուստ: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  487/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-70