Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե լայն ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են երկմաս ճարմանդը և 6 զարդակոճակ: Ճարմանդը լայն է և երկար, մասերից մեկին կից կա ութաձև հավելված, որի հակառակ կողմում ամրացված է փականի կեռիկը: Զարդակոճակները ծաղկաձև են: Արծաթյա մասերից յուրաքանչյուրի կենտրոնում ամրացված է մեկ գմբեթաձև, վեցանիստ, գնդաձև վերջավորությամբ ելուստ: Կատարված է փորագրման, սևադապատման, հատիկանախշման, ձուլման տեխնիկայով: Զարդանախշը` բուսական: Ողջ ֆոնը ծածկված է սևադապատ բուսանախշերով, իսկ եզրերը` հատիկանախշով: Ունի արաբատառ արձանագրություն:
Նյութը՝ արծաթ, կաշի, սևադ.Ստեղծման/Արտադրման վայրը՝ Հյուսիսային ԿովկասՀայտնաբերման վայրը՝ ՀԱՊԹՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՉափս՝ 89 x 7Քաշ (գր)՝ 561.8Հայտնաբերման ժամանակը՝ 1982թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4028/2
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-513