Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենին հագցված են ճարմանդը և 33 զարդատախտակ: Ճարմանդն ունի էլիպսաձև հիմք,ուռուցիկ, աստիճանաբար նեղացող եռաելուստ իրան: Զարդատախտակները մի քանի տիպի են, մեծ մասն ուղղանկյուն-քառանկյուն են, մի կողմում ունեն աղեղնաձև դեպի ներս կտրվածք, մյուս կողմում՝ դեպի դուրս, այնպես, որ հարակից զարդատախտակները հագնում են իրար և ստեղծում սեղմ շարք: Գոտին մի կողմում ունի ժանեկահյուս, ալիքաձև-օղակավոր երիզազարդ: Պատրաստված է կռմամբ, ապա փորագրմամբ և սևադապատմամբ պատկերվել են ոճավորված բուսապատկերներ: Զարդատախտակների հակառակ կողմում դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84°, պատրաստող վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերը:
Նյութը՝ արծաթ,կաշի, սևադՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇուշիՀայտնաբերման վայրը՝ ԹբիլիսիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՉափս՝ 80 x 2.5Քաշ (գր)՝ 399.1Հայտնաբերման ժամանակը՝ 1983թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4260/7
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-561