Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է 18 զարդատախտակից՝ ճարմանդի հետ միասին, որոնք հագցված են կաշվե ժապավենի վրա։ Տախտակների վրա փորագրված են բուսանախշերի խոշոր հորինվածքներ, որոնց ներքևի եզրը ալիքաձև է։ Տախտակների հպման մասերում կան ելուստներ, նրա վրա կան դրոշմներ՝ արծաթի հարգանիշը՝ «84» և վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերը։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  600.8 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2423/14 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-433