Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի տասներկու զարդատախտակ, որոնք երկու կողմից եզրավորված են քանդակազարդ, հարթ, եռաշարք կետագծերով, իսկ ներքին եզրերը զարդարված են պոտոքներով, բացի ճարմանդից, որն ալիքաձև եզրերով է: Ճարմանդի կենտրոնական մասը, որն ավելի լայն է, քան երկու եզրամասերը, զարդարված է վերադիր խաչապատկերով: Խաչի կենտրոնում ամրացված են մեծ, երկարավուն, իսկ չորս թևի վրա՝ մեկական փոքրիկ, կլոր նռնաքարեր: Թևերի քարերից սկսվում են ճառագայթաձև արծաթաթել, որոնք ավարտվում են փոքր գնդիկով: Ճարմանդի երկու եզրամասը և մնացած զարդատախտակները հարդարված են վերադիր երկճյուղ զարդերով և նռնաքարերով: Հեղինակ՝  Լ. Լալայան Նյութը՝  արծաթ, նռնաքար Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Քաշ (գր)՝  679.1 Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4686 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-599