Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշեգոտուն հագցված են թամբաձև ճարմանդը և 15 երկարավուն, ուղղանկյուն զարդատախտակ: Լայնության վրա զարդատախտակներն ունեն մեկական հատիկաձև ելուստ: Ճարմանդն ունի ուղղանկյուն-քառանկյուն խորանաձև կտրվածքներով հենք: Գոտին ստորին մասում ունի ժանյակ, որն իրենից ներկայացնում է կորավուն, ծայրերը դեպի ներս կորացած և իրանին կպած լարի առանձին մասերի միասնություն: Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, իսկ հարդարումը փորագրման և սևադապատման: Դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84°, պատրաստող վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերը «ДГ» կամ «АГ»: Վերջին զարդատախտակի մակերեսին կա արձանագրություն. «КМ»:
Նյութը՝ արծաթ, կաշի, սևադՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրակՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջ XX դարի սկիզբՉափս՝ 80 x 3.8Քաշ (գր)՝ 861Հայտնաբերման ժամանակը՝ 1984թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4841/2
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-612