Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե հաստ ժապավենի վրա բամբակյա հաստ թելի միջոցով ամրացված են երեք խաչաձև զարդակոճակներ՝ մեկ ռուսական և մեկ պարսկական արծաթյա դրամներ, ինչպես նաև ճարմանդը կազմող արծաթյա չորս զարդատախտակներ: Ճարմանդի եզրային տախտակները նեղ ու երկրաչափական են և վերջանում են թռչնագլուխների երկուական ընդգծված պատկերներով: Ճարմանդի մասերից մեկին կից կա էլիպսաձև հավելված: Բոլոր զարդատախտակները զարդանախշված են սևադապատ խոշոր բուսանախշերով:
Նյութը՝ արծաթ, կաշի, սևադ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սյունիք- ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՔաշ (գր)՝ 313.5Հայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
733/2
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-100