Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենի վրա կաշվե և բամբակյա թելից հյուսված փոկերի միջոցով ամրացված են երեք խաչաձև ,վեց աստղաձև զարդակոճակներ և 2 սլաքաձև զարդատախտակներ և 2 մասերից կազմված ճարմանդը։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կան մեկական գմբեթաձև ելուստներ( ամենամեծը՝ ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա)։ Խաչաձև զարդակոճակները թռչնագլխի նմանվող վերջավորություն ունեն։ Պատրաստված են ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական (ծաղիկ, տերև) և կենդանական (թռչուն) զարդանախշեր։ Ճարմանդի հակառակ երեսին կա վարպետի դրոշմը՝ «մարդու գլուխ», արծաթի հարգանիշը՝«84» և վարպետի անուն ազգանվան սկզբնատառերը:
Նյութը՝ արծաթ, կաշի, սևադ,Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՍյունիքՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՀայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
744/3
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-104